Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ պաշտոնյային տեղեկացրել է Արցախում հասունացող ճգնաժամի մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i189332-Անահիտ_Ավանեսյանը_ԱՀԿ_պաշտոնյային_տեղեկացրել_է_Արցախում_հասունացող_ճգնաժամի_մասին
Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հեռախոսազրույց է անցկացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2022 13:25 Asia/Tehran
  • Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ պաշտոնյային տեղեկացրել է Արցախում հասունացող ճգնաժամի մասին

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հեռախոսազրույց է անցկացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հետ:

Ավանեսյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ հայտնել է, որ Հանս Կյլուգեին տեղյակ է պահել Արցախում հասունացող հումանիտար ճգնաժամի մասին:

«Մշտական կապի մեջ եմ պարոն Հանս Կլյուգեի հետ և պարբերաբար նրան տեղեկացնում եմ իրավիճակի մասին»,- գրել է Ավանեսյանը:

araratnews.am