Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև անխոչընդոտ հաղորդակցություն ապահովելն անհրաժեշտություն է. Լավրով
https://parstoday.ir/hy/news/armenia-i189762-Լեռնային_Ղարաբաղի_և_Հայաստանի_միջև_անխոչընդոտ_հաղորդակցություն_ապահովելն_անհրաժեշտություն_է._Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2022 14:00 Asia/Tehran
  • Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև անխոչընդոտ հաղորդակցություն ապահովելն անհրաժեշտություն է. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ կողմերը քննարկել են իրավիճակը ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում, որը սրվել է Լաչինի միջանցքի արգելափակման և տարածաշրջանում հանքավայրերի շահագործման շուրջ կողմերի միջև տարաձայնությունների պատճառով։

Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանման անհրաժեշտությունը։