Ռուսաստանն ու Հայաստանը ավելացրել են ապրանքաշրջանառությունը. ՌԴ փոխվարչապետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i189836-Ռուսաստանն_ու_Հայաստանը_ավելացրել_են_ապրանքաշրջանառությունը._ՌԴ_փոխվարչապետ
Ռուսաստանն ու Հայաստանը 2021 թվականի արդյունքներով ավելացրել են ապրանքաշրջանառությունը, աճել է ազգային արժույթներով գործարքների թիվը, հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Դեկտեմբեր 23, 2022 15:58 Asia/Tehran
  • Ռուսաստանն ու Հայաստանը ավելացրել են ապրանքաշրջանառությունը. ՌԴ փոխվարչապետ

Ռուսաստանն ու Հայաստանը 2021 թվականի արդյունքներով ավելացրել են ապրանքաշրջանառությունը, աճել է ազգային արժույթներով գործարքների թիվը, հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Ամփոփեցինք 2021 թվականի արդյունքները, իրականում ապրանքաշրջանառության շատ լավ աճ ունենք, ընդ որում` վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ ապրանքաշրջանառությունը նախ և առաջ իրականացվում է այն արտադրանքի հաշվին, որի ծագման երկիրը Հայաստանի Հանրապետությունն է, դա շատ լավ է Եվրասիական տնտեսական միությունում մեր փոխգործակցության տեսանկյունից, մեզ մոտ լավ աճել է այն գործարքների մասնաբաժինը, որոնք իրականացվում են ազգային արժույթներով»,-ասել է Օվերչուկը ՌԴ-ի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում։

Նա հավելել է, որ հանձնաժողովում քննարկվել են տրանսպորտային հաղորդակցության և ապաշրջափակման հարցերը։

«Այսօրվա քննարկման տեսանկյունից շատ ժամանակ ենք հատկացրել տրանսպորտային հաղորդակցության, կապի բարելավման հարցերին։ Խոսել ենք նաև տարածաշրջանում ապաշրջափակման մասին, իհարկե»,-հավելել Է Օվերչուկը։

ՌԴ փոխվարչապետն ընդգծել է նաև Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջության զարգացումը, նշել, որ ՌԴ իշխանությունները ջանքեր կգործադրեն զբոսաշրջային կապերի ավելացման ուղղությամբ ու շեշտել, որ Հայաստանն այսօր շատ պահանջված է Ռուսաստանի քաղաքացիների շրջանում, երկրորդ տեղում է արտասահմանյան ուղևորությունների քանակով:

armeniasputnik.am