Պետք է վստահել մեր սեփական ուժին, այլընտրանք չկա. Արամ Առաջինի ամանորյա ուղերձը
https://parstoday.ir/hy/news/armenia-i190362-Պետք_է_վստահել_մեր_սեփական_ուժին_այլընտրանք_չկա._Արամ_Առաջինի_ամանորյա_ուղերձը
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը կոչ է արել համախմբվել և շեշտել է հայոց բանակի վերակազմակերպման անհրաժեշությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2022 08:27 Asia/Tehran
  • Պետք է վստահել մեր սեփական ուժին, այլընտրանք չկա. Արամ Առաջինի ամանորյա ուղերձը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը կոչ է արել համախմբվել և շեշտել է հայոց բանակի վերակազմակերպման անհրաժեշությունը։

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Տագնապալի պայմանների մեջ ենք ողջունում Նոր Տարին, Հայաստաննն ու Արցախը ահավոր վտանգներով են շրջափակված, իր ամանորյա ուղերձում ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։

«Չունենք ազգային ռազմավարություն, չունենք միացյալ ճակատ` ազգային տագնապները միասնական դիմագրավելու։ Միայն իրար ենք ամբաստանում և մեղադրում, հաղթական Արցախը կորցրել է իր ազատագրված հողերի մեծ մասը և գոյության համար է պայքարում»,– մասնավորապես ասել է կաթողիկոսը։

Նա նշել է, որ Հայաստանը ևս կարող է կորցնել իր ինքնիշխանությունը ու նշել է՝ ինչպես հաղթահարել մարտահարվերները։

«Մեր դարավոր պատմության հարուստ փորձառությամբ հաստատված ու թրծված մեր բյուրավոր նահատակների արյունով` վստահել մեր սեփական ուժին։ Այստեղ է մեր հզորության կռվանը, մեր փրկության միակ ճամփան, այլընտրանք չունենք»,– ասել է նա։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը կոչ է արել համախմբվել և շեշտել է հայոց բանակի վերակազմակերպման անհրաժեշությունը։

Ամանորյա ուղերձը կաթողիկոսը եզրափակել է մաղթանքով՝ թող Աստված հայ ժողովրդի առաջ բացի սիրո ու համերաշխության, արդարության ու խաղաղության ճամփան։

https://armeniasputnik.am/20221231/petq-e-vstahel-mer-sepakan-uzhin-ajlyntranq-chka-aram-arajini-amanvorja-ugherdzy-53384034.html