Վրաստանի իշխանությունները շնորհավորել են բոլոր հայերին Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i190766-Վրաստանի_իշխանությունները_շնորհավորել_են_բոլոր_հայերին_Սուրբ_ծննդյան_տոնի_կապակցությամբ
Վրաստանի վարչապետն ու նախագահը Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորել են Հայ առաքելական եկեղեցուն և նրա հավատացյալներին Վրաստանում և ամբողջ աշխարհում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 06, 2023 13:42 Asia/Tehran
  • Վրաստանի իշխանությունները շնորհավորել են բոլոր հայերին Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ

Վրաստանի վարչապետն ու նախագահը Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորել են Հայ առաքելական եկեղեցուն և նրա հավատացյալներին Վրաստանում և ամբողջ աշխարհում:

«Թող բարության և առաքինության այս մեծ տոնը, որը դուք նշում եք այսօր, խաղաղություն, առողջություն և բարեկեցություն բերի ձեզ և ձեր ընտանիքներին», – գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սոցիալական ցանցի իր էջում:

Իր հերթին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է հայ-վրացական հարաբերությունների շարունակական խորացումը։ Նրա խոսքով՝ վրաց և հայ ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքն ու սերը հանգեցրել են Հայաստանի և Վրաստանի միջև դարավոր բարեկամության և բարիդրացիական հարաբերությունների։

Դա նման է տանը նորածնի հայտնվելուն. Առնակ քահանան՝ Սուրբ ծնունդը ճիշտ նշելու մասին

«Այսօրվա կապակցությամբ ցանկանում եմ շնորհավորել մեր հայ հայրենակիցներին և մեր եղբայրական հայ ժողովրդին, բոլոր նրանց, ովքեր Քրիստոսի ծննդյան և Տիրոջ մկրտության տոնը նշում են առանձնակի ուրախությամբ և մեծ շուքով», – գրել է վարչապետը։

Հայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է Սուրբ ծնունդը: Տոնը սկսվում է հունվարի 5-ի ժամը 17:00-ից` Ճրագալույցի սուրբ պատարագով:

armeniasputnik.am