Թուրքիան և Հայաստանը որոշել են վերացնել ուղիղ բեռնատար ավիափոխադրումների խոչընդոտները. ԶԼՄ
https://parstoday.ir/hy/news/armenia-i190768-Թուրքիան_և_Հայաստանը_որոշել_են_վերացնել_ուղիղ_բեռնատար_ավիափոխադրումների_խոչընդոտները._ԶԼՄ
Թուրքիան և Հայաստանը բանակցությունների ընթացքում որոշում են կայացրել վերացնել ուղիղ բեռնատար ավիափոխադրումների խոչընդոտները, հայտնել է Habertürk հեռուստաալիքը ՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 06, 2023 13:52 Asia/Tehran
  • Թուրքիան և Հայաստանը որոշել են վերացնել ուղիղ բեռնատար ավիափոխադրումների խոչընդոտները. ԶԼՄ

Թուրքիան և Հայաստանը բանակցությունների ընթացքում որոշում են կայացրել վերացնել ուղիղ բեռնատար ավիափոխադրումների խոչընդոտները, հայտնել է Habertürk հեռուստաալիքը ՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին:

«Դիվանագիտական աղբյուրների համաձայն ՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների միջև բանակցությունների արդյունքում վերացվել են Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ բեռնափոխադրման խոչընդոտները, որը հնարավոր է դարձել 2023 թվականի հունվարի 1-ից։ Աղբյուրները հայտնել են, որ այդ որոշման մասին Թուրքիայի առևտրի նախարարությունը տեղեկացրել է թուրք արտահանողների ասոցիացիային», - հայտնել Է հեռուստաալիքը։

armeniasputnik.am