Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում անցկացնելուց հրաժարվելու մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i191002-Պեսկովը_մեկնաբանել_է_Փաշինյանի_հայտարարությունը_ՀԱՊԿ_զորավարժությունները_Հայաստանում_անցկացնելուց_հրաժարվելու_մասին
Ռուսաստանը պատրաստվում է պարզաբանել 2023 թ.-ին Հայաստանի տարածքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժություններ անցկացնելուց Երևանի հրաժարվելու մասին հայտարարությունը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 10, 2023 15:44 Asia/Tehran
  • Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում անցկացնելուց հրաժարվելու մասին

Ռուսաստանը պատրաստվում է պարզաբանել 2023 թ.-ին Հայաստանի տարածքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժություններ անցկացնելուց Երևանի հրաժարվելու մասին հայտարարությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը:

«Սա Հայաստանի վարչապետի կողմից բավականին նոր հայտարարություն է: Կարծում եմ, որ ՀԱՊԿ-ի գծով գործընկերները կապի մեջ կլինեն, կհստակեցնեն Հայաստանի դիրքորոշման մանրամասները։ Ամեն դեպքում, Հայաստանը մեր շատ մտերիմ դաշնակիցն է: Մենք կշարունակենք երկխոսությունը, այդ թվում՝ այն հարցերի վերաբերյալ, որոնք այժմ շատ բարդ են», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում հայտարարել էր, որ Երևանը մերժել է ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորախմբերի համատեղ զորավարժությունների անցկացումը Հայաստանում, քանի որ Հայաստանը ստեղծված իրավիճակում նպատակահարմար չի համարել զորավարժության անցկացումը: ՀՀ Պաշտպանության նախարարը մերժման մասին գրավոր ծանուցել է ՀԱՊԿ-ի միավորված շտաբին։

armenpress.am