Վրաստանը Հայաստանում նոր դեսպան ունի
Հունվար 25, 2023 08:46 Asia/Tehran
Գեորգի Շարվաշիձեն նշանակվել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արդեն հանդիպել է դիվանագետի հետ, շնորհավորել նրան նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել աշխատանքում:
Նշենք, որ Գեորգի Շարվաշիձեն Թբիլիսիի պետական համալսարանի նախկին ռեկտորն է։
armeniasputnik.am
Պիտակ