Դոհայում քննարկվել են հայ-կատարական խորհրդարանական բարեկամական խմբերի փոխգործակցության խթանման հարցեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i192090-Դոհայում_քննարկվել_են_հայ_կատարական_խորհրդարանական_բարեկամական_խմբերի_փոխգործակցության_խթանման_հարցեր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Կատարի Պետությունում է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2023 13:35 Asia/Tehran
  • Դոհայում քննարկվել են հայ-կատարական խորհրդարանական բարեկամական խմբերի փոխգործակցության խթանման հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Կատարի Պետությունում է:

Այցի շրջանակում ԱԺ Հայաստան-Կատար բարեկամական խմբի ղեկավար Վահագն Ալեքսանյանը, խմբի անդամներ Հասմիկ Հակոբյանը, Թագուհի Թովմասյանը եւ Տրդատ Սարգսյանը հանդիպել են Կատարի խորհրդարանի կատարա-ասիական բարեկամական խմբի ղեկավարի հետ:Վահագն Ալեքսանյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Կատարի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը` խարսխված փոխադարձ հարգանքի եւ փոխըմբռնման վրա: Միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման համատեքստում ընդգծվել է պատգամավորական բարեկամական խմբերի ու փոխայցերի առանցքային նշանակությունը: Երկու բարեկամական խմբերի միջեւ ստորագրվելիք համագործակցության հուշագրի պատրաստման աշխատանքների մեկնարկի շուրջ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել: Բարեկամական խմբի ղեկավարը վստահեցրել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-կատարական միջխորհրդարանական հարաբերությունները նոր փուլ կթեւակոխեն: