Հայաստանը որոշել է վավերացնել ՀԱՊԿ կանոնադրության փոփոխությունների մասին արձանագրությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i192110-Հայաստանը_որոշել_է_վավերացնել_ՀԱՊԿ_կանոնադրության_փոփոխությունների_մասին_արձանագրությունը
ՀՀ կառավարույունը դիմում է ՀՀ նախագահին` 2022թ. օգոստոսի 26-ին ստորագրված «ՀԱՊԿ կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» չորրորդ արձանագրությունը վավերացնելու առաջարկով։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 26, 2023 18:33 Asia/Tehran
  • Հայաստանը որոշել է վավերացնել ՀԱՊԿ կանոնադրության փոփոխությունների մասին արձանագրությունը

ՀՀ կառավարույունը դիմում է ՀՀ նախագահին` 2022թ. օգոստոսի 26-ին ստորագրված «ՀԱՊԿ կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» չորրորդ արձանագրությունը վավերացնելու առաջարկով։

Վավերացման հրամանագրի նախագիծն այսօր կառավարությա ն նիստում արժանացավ գործադրի անդամների հավանությանը։

ՀՀ կառավարության հիմնավորմամբ` ՀԱՊԿ կանոնադրության փոփոխված տեքստը միտված է կազմակերպության ընթացակարգերի բարելավմանը, այն չի հակասում ՀՀ օրենքներին ու Սահմանադրությանը։

Նշենք, որ արձանագրության համաձայն՝ փոփոխության են ենթարկվում ՀԱՊԿ կանոնադրության 8-րդ և 17-րդ հոդվածները։

Դրանցից առաջինով առաջարկվում է ավելացնել «կենսաբանական անվտանգություն» արտահայտությունը, իսկ երկրորդ հոդվածում նախատեսել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դրույթ։ Առաջարկվող նորմով լիազորությունների դադարեցման որոշումը պետք է կայացնի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհուրդը։

Այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել էր այն բանից հետո, երբ 2018թ–ին ՀՀ–ն հետ էր կանչել Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, և նման դեպքերի կարգավորման բացակայության պատճառով այդ պաշտոնը 1.5 տարի թափուր էր մնացել։

Կենսաբանական անվտանգության բնագավառում ՀԱՊԿ համագործակցության անհրաժեշտությունն էլ բխում է համաշխարհային նոր մարտահրավերներից։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությունն ընդունվել է 2002 թվականի հոկտեմբերի 7-ին, որից հետո 3 անգամ փոփոխվել է։

4-րդ փոփոխության արձանագրությունն անդամ երկրները ստորագրել են 2022 թվականի օգոստոսի 26-ին։

Արձանագրությունը 2023թ–ի հունվարի 25-ին վավերացրել է Բեռլառուսի խորհրդարանը։ Ուզբեկստանը հունվարի առաջին տասնօրյակում հայտարարել է վավերացման գործընթացի մեկնարկի մասին։

armeniasputnik.am