«Հայաստանը չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից». Վաղարշակ Հարությունյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i192182-Հայաստանը_չի_հրաժարվել_ՀԱՊԿ_առաքելությունից_._Վաղարշակ_Հարությունյան
«Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայումից»․ այս մասին «ՏԱՍՍ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2023 14:26 Asia/Tehran
  • «Հայաստանը չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից». Վաղարշակ Հարությունյան

«Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայումից»․ այս մասին «ՏԱՍՍ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ դիտորդներին, ապա նրանցից ոչ ոք չի հրաժարվել։ Փաստաթուղթը, որը պետք է ստորագրվեր Երևանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և միացյալ շտաբի պետի՝ տարածաշրջան այցի արդյունքում, չստորագրվեց այն պատճառով, որ հայկական կողմը ցանկանում էր լրամշակել փաստաթուղթը։ Ահա այս փաստաթուղթը լրամշակման փուլում է»,- նշել է Հարությունյանը։