Փաշինյանը պարզաբանեց` ինչու Հայաստանում կտեղակայվի ԵՄ և ոչ ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i193022-Փաշինյանը_պարզաբանեց_ինչու_Հայաստանում_կտեղակայվի_ԵՄ_և_ոչ_ՀԱՊԿ_դիտորդական_առաքելությունը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ Հայաստանի տարածքում դիտորդական առաքելություն չիրականացնելու մասով աշխարհաքաղաքական որևէ ենթատեքստ չկա։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 08, 2023 17:39 Asia/Tehran
  •  Փաշինյանը պարզաբանեց` ինչու Հայաստանում կտեղակայվի ԵՄ և ոչ ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ Հայաստանի տարածքում դիտորդական առաքելություն չիրականացնելու մասով աշխարհաքաղաքական որևէ ենթատեքստ չկա։

Այս մասին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով հարցը, թե ինչու կամ ինչպես կառավարությունը նախընտրեց ընդունել ԵՄ քաղաքացիական առաքելությունը, իսկ ՀԱՊԿ–ինը` ոչ։

«ՀԱՊԿ–ի պարագայում շատ հստակ ձևակերպել ենք խնդիր, քանի որ այդ կազմակերպությունը շատ մանրամասն նկարագրություններով փաստաթղթեր ունի, այդ թվում ճգնաժամային իրավիճակների արձագանքնման կանոնակարգ, որն ընդունվել է 2010 թվականին։ Այնտեղ հստակ գրված են գործողություններ, բայց միևնույն ժամանակ կա հստակ ըմբռնում և հասկացություն ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մասին։ ՄԵնք նրանցից խնդրել ենք ամենակարևոր սկզբունքային մի բան` ճշգրտել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ–ում, այսինքն մեզ ասել, թե որն է Հայաստանի Հանրապետությունը։ Այս հարցի պատասխանը մենք հստակ չենք ստացել»,– նշեց Փաշինյանը։

Վերջինս շեշտեց, որ տվյալ հարցն առաջացել է այն պահից, երբ Ադրբեջանն օկուպացրեց Հայաստանի Հանրապետության տարածքներ և, եթե որևէ առաքելություն չգիտի, թե որն է ՀՀ տարածքը, ապա ինչպես պետք է դիտարկում անցկացնի։

Միևնույն ժամանակ նա ընդգծեց` ՀԱՊԿ գործընկերներն արձանագրել են, որ այդ առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, ինչի համար Հայաստանը շնորհակալ է։

Վարչապետը շեշտեց նաև, որ մյուս կողմից էլ ԵՄ քաղաքացիական առաքելության գործուղումը հնարավոր է դարձել, քանի որ Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ԵՄ–ն հստակ գծագրել է, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ և համաձայնությամբ, թե որն է Հայաստանի Հանրապետությունը։

Նշենք, որ հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը որոշում կայացրեց 2 տարով քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։

armeniasputnik.am