Հայաստանը մասնակցելու է IDEX-2023 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին. ՀՀ նախարար
https://parstoday.ir/hy/news/armenia-i193038-Հայաստանը_մասնակցելու_է_idex_2023_ռազմարդյունաբերական_ցուցահանդեսին._ՀՀ_նախարար
Հայաստանը մասնակցելու է IDEX-2023 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին Աբու Դաբիում, որը անցկացվելու է փետրվարի 20-24-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 08, 2023 16:03 Asia/Tehran
  • Հայաստանը մասնակցելու է IDEX-2023 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին. ՀՀ նախարար

Հայաստանը մասնակցելու է IDEX-2023 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին Աբու Դաբիում, որը անցկացվելու է փետրվարի 20-24-ը:

Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:

Խաչատրյանի խոսքով այցի նպատակը ոչ միայն Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի ներկայացումն է, այլ ծանոթացումը այս ոլորտում այլ երկրների լավագույն արտադրանքներին և լուծումներին:

IDEX ցուցահանդեսը տեղի է ունենում երկու տարի մեկ է ԱՄԷ նախագահ Շեյխ Մոհամեդ բին Զայեդ Ալ Նահյանի հովանու ներքո՝ ԱՄԷ-ի զինված ուժերի լիակատար աջակցությամբ։ Ցուցահանդեսին մասնակցում են ինչպես տարածաշրջանի, այնպես էլ այլ երկրներ։ Այն եզակի հարթակ է տարածաշրջանի կառավարական գերատեսչությունների, ձեռնարկությունների և զինված ուժերի հետ հարաբերություններ հաստատելու և ամրապնդելու համար:

IDEX-ի ընթացքում ցուցադրվում են պաշտպանական ոլորտի ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային և օդային վերջին տեխնոլոգիաները։ Ցուցահանդեսը տեղի է ունենում Աբու Դաբիի ազգային ցուցահանդեսային կենտրոնում (ADNEC), որը 133,000 քմ տարածք է զբաղեցնում։

news.am