Մոսկվան քննարկում է Լավրով - Բայրամով - Միրզոյան հանդիպման հարցը. Ռյաբկով
https://parstoday.ir/hy/news/armenia-i193064-Մոսկվան_քննարկում_է_Լավրով_Բայրամով_Միրզոյան_հանդիպման_հարցը._Ռյաբկով
Մոսկվան քննարկում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մասնակցությամբ եռակողմ հանդիպման հարցը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը՝ շեշտելով, որ տվյալ հարցի քննարկումը գտնվում է Կրեմլի ուշադրության կենտրոնում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2023 12:32 Asia/Tehran
  • Մոսկվան քննարկում է Լավրով - Բայրամով - Միրզոյան հանդիպման հարցը. Ռյաբկով

Մոսկվան քննարկում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մասնակցությամբ եռակողմ հանդիպման հարցը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը՝ շեշտելով, որ տվյալ հարցի քննարկումը գտնվում է Կրեմլի ուշադրության կենտրոնում։

Այլ մանրամասներ Ռյաբկովը չի հայտնել:

«Ցանկանում ենք առավելագույնս օգտագործել ռեսուրսները, որ ունենք առկա համաձայնությունների շրջանակներում դեպի կայունացում հետագա առաջընթացի համար հարթակների և ձևաչափի տրամադրման տեսանկյունից», - ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:

Սերգեյ Լավրովի, Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի մասնակցությամբ եռակողմ հանդիպում էր նախատեսված անցած տարվա դեկտեմբերին, սակայն հայկական կողմը խնդրել էր հետաձգել այն՝ շեշտելով, որ «առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հետևանքով ստեղծված խնդիրների հասցեագրումն է»:

araratnews.am