Մյունխենում Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Շառլ Միշելի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i193606-Մյունխենում_Նիկոլ_Փաշինյանը_ոչ_ֆորմալ_հանդիպում_է_ունեցել_Շառլ_Միշելի_հետ
Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 17, 2023 11:52 Asia/Tehran
  • Մյունխենում Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Շառլ Միշելի հետ

Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցերի:

Փաշինյանը նաեւ ինքն է այս մասին գրառում կատարել եւ տեսանյութ հրապարակել իր ֆեյսբուքյան էջում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-19-ն աշխատանքային այցով կմեկնի Մյուխեն:

Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: