Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Այդեքս և Նավդեքս 2023» ռազմարդյունաբերական ցուցահանդեսին
https://parstoday.ir/hy/news/armenia-i193750-Սուրեն_Պապիկյանը_մասնակցել_է_Այդեքս_և_Նավդեքս_2023_ռազմարդյունաբերական_ցուցահանդեսին
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Այդեքս և Նավդեքս 2023» ցուցահանդեսի շրջանակներում անցկացվող Միջազգային պաշտպանական համաժողովի բացմանը, տեղեկությունը հայտնում է պաշտպանության նախարարությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2023 14:40 Asia/Tehran
  • Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Այդեքս և Նավդեքս 2023» ռազմարդյունաբերական ցուցահանդեսին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Այդեքս և Նավդեքս 2023» ցուցահանդեսի շրջանակներում անցկացվող Միջազգային պաշտպանական համաժողովի բացմանը, տեղեկությունը հայտնում է պաշտպանության նախարարությունը։

«Համաժողովի ընթացքում քննարկվելու են անվտանգության և պաշտպանության ոլորտի արդի մարտահրավերները և դրանց լուծման ուղիները»,–ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ միջազգային պաշտպանական համաժողովին և «Այդեքս և Նավդեքս 2023» ռազմարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:

Հայաստանը «Այդեքս և Նավդեքս 2023» միջազգային ցուցահանդեսին կներկայացնի պաշտպանական և սպառազինության ոլորտներում կազմակերպությունների կողմից առաջարկվող լուծումները:

armeniasputnik.am