Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Այդեքս և Նավդեքս 2023» ռազմարդյունաբերական ցուցահանդեսին
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Այդեքս և Նավդեքս 2023» ցուցահանդեսի շրջանակներում անցկացվող Միջազգային պաշտպանական համաժողովի բացմանը, տեղեկությունը հայտնում է պաշտպանության նախարարությունը։
«Համաժողովի ընթացքում քննարկվելու են անվտանգության և պաշտպանության ոլորտի արդի մարտահրավերները և դրանց լուծման ուղիները»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ միջազգային պաշտպանական համաժողովին և «Այդեքս և Նավդեքս 2023» ռազմարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
Հայաստանը «Այդեքս և Նավդեքս 2023» միջազգային ցուցահանդեսին կներկայացնի պաշտպանական և սպառազինության ոլորտներում կազմակերպությունների կողմից առաջարկվող լուծումները:
armeniasputnik.am