Իրան-Հայաստան առևտրաշրջանառությունն աճել է
Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Արաս ազատ գոտու կազմակերպության գործադիր տնօրենը հայտարարել Իրան-Հայաստան առևտրաշրջանառության ծավալի աճի մասին:
Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուրբաթ օրը, Հայաստանի հետ առևտրի զարգացման հնարավորություններին և սահմանափակումներին նվիրված մասնագիտացված հանդիպման ժամանակ, անդրադառնալով երկու երկրների միջև համատեղ ազատ գոտի ստեղծելու ջանքերին, Մաջիդ Քիանին ասել է. «ԵԱՏՄ անդամ երկրների 700 միլիարդ դոլարանոց շուակյում Իրանի բաժինը կազմում է 5,7 միլիարդ դոլար»:
Քյանին Իրանի և Հայաստանի միջև առևտրի ծավալի աճի կապակցությամբ ասել է. «Իրանը և Հայաստանը կարող են մեծացնել առևտուրը՝ ապահովելով անհրաժեշտ ենթակառուցվածքները և ստեղծելով ընդհանուր շուկաներ»։
Արաս ազատ գոտի կազմակերպության գործադիր տնօրենը հավելել է. «Արաս ազատ գոտուց Հայաստան արտահանվող հիմնական ապրանքներն են՝ ցեմենտ, բիտում, նատրիումի ծծումբ, կալցիումի կարբոնատ, ամրան, երկաթ և ցինկապատ թիթեղ, շինարարական գիպս և միրգ»։