Իրան-Հայաստան առևտրաշրջանառությունն աճել է
https://parstoday.ir/hy/news/armenia-i194146-Իրան_Հայաստան_առևտրաշրջանառությունն_աճել_է
Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Արաս ազատ գոտու կազմակերպության գործադիր տնօրենը հայտարարել Իրան-Հայաստան առևտրաշրջանառության ծավալի աճի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2023 07:57 Asia/Tehran
  • Իրան-Հայաստան առևտրաշրջանառությունն աճել է

Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Արաս ազատ գոտու կազմակերպության գործադիր տնօրենը հայտարարել Իրան-Հայաստան առևտրաշրջանառության ծավալի աճի մասին:

Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուրբաթ օրը, Հայաստանի հետ առևտրի զարգացման հնարավորություններին և սահմանափակումներին նվիրված մասնագիտացված հանդիպման ժամանակ, անդրադառնալով երկու երկրների միջև համատեղ ազատ գոտի ստեղծելու ջանքերին, Մաջիդ Քիանին ասել է. «ԵԱՏՄ անդամ երկրների 700 միլիարդ դոլարանոց շուակյում Իրանի բաժինը կազմում է 5,7 միլիարդ դոլար»:

Քյանին Իրանի և Հայաստանի միջև առևտրի ծավալի աճի կապակցությամբ ասել է. «Իրանը և Հայաստանը կարող են մեծացնել առևտուրը՝ ապահովելով անհրաժեշտ ենթակառուցվածքները և ստեղծելով ընդհանուր շուկաներ»։

Արաս ազատ գոտի կազմակերպության գործադիր տնօրենը հավելել է. «Արաս ազատ գոտուց Հայաստան արտահանվող հիմնական ապրանքներն են՝ ցեմենտ, բիտում, նատրիումի ծծումբ, կալցիումի կարբոնատ, ամրան, երկաթ և ցինկապատ թիթեղ, շինարարական գիպս և միրգ»։