Մեկնաբանություն՝ Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից
Հայաստանի կառավարությունը պաշտոնապես հրաժարվել է՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից։
Վերջին մեկ տարվա ընթացքում Երևանի իշխանությունները սպառնում էին, որ կհեռանան ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությունը և Ռուսաստանը շարունակեն անտեսել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների օկուպացումը։ Իհարկե, ՀԱՊԿ-ից Հայաստանի միակողմանի հեռացումը չպետք է շատ լուրջ ընդունել։
Թվում է, որ Երևանի իշխանությունները Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի անտարբերությանը արձագանքելու համար պարզապես փորձում են ցույց տալ իրենց դժգոհությունը այս կազմակերպությունից։ Երբ դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը արգելափակվեց, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարեց. «Կազմակերպությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում իր ուժերն ուղարկել Ադրբեջանի և Հայաստանի սահման»:
Հայաստանի իշխանությունները ակնկալում էին, որ ինչպես Ղազախստանի դեպքում, այնպես էլ Հայաստանի դեպքում, ՀԱՊԿ-ն անտարբեր չի մնա Հայաստանի խնդիրների նկատմամբ: Երևանի կառավարությունը բազմիցս ընդգծել է, որ Ռուսաստանը գաղտնի համաձայնության է եկել Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ Հայաստանի տարածքներից հատվածներ հանձնելու հարցում։ Մի խոսքով Ռուսաստանը մտադիր է Հայաստանի հարավային տարածքները հանձնել Ադրբեջանին։
Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նկատմամբ,Հայաստանի պաշտոնյաների հերթական քննադատություններից զատ, պետք է ասել. «Վրաստանում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո, որոնք պատճառ դարձան, որպեսզի Թբիլիսիի կառավարությունը նահանջի կարևոր և հակաարևմտյան ծրագրից, կասկած չկա, որ ԱՄՆ-ը և Հայաստանում գործող ամերիկյան կառույցները փորձում են ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, իսկ ՀԱՊԿ-ի տեղակալի քվոտայից Հայաստանի հրաժարվելը համարվում է Ռուսաստանին վախեցնելու ամենակարևոր քայլը։
Ամերիկացի պաշտոնյաների վերջին մեկնաբանություններից պարզ է, որ Վրաստանում ԱՄՆ-ի կառավարությանը կապված, այսպես կոչված, ինստիտուտների պաշտոնյաները հիմնարար և ակտիվ դեր են խաղացել Վրաստանի ներքին իրավիճակը սրելու գործում։ Հատկանշական է , որ ՀԱՊԿ-ի ստեղծման մասին նախնական համաձայնագիրը ստորագրվել է 1992 թվականի մայիսի 15-ին՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի միջև։
Դրանով հանդերձ, որոշակի տարաձայնություններով և Արևմուտքի, հատկապես՝ ԱՄՆ-ի միջամտությունների ազդեցության պատճառով, ռազմական դաշինքը հիմնադրվեց 2002 թվականի հոկտեմբերի 7-ին, Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում՝ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների որոշման հիման վրա և ստորագրվեց դրա իրավական կարգավիճակին վերաբերող կանոնադրությունն ու համաձայնագիրը, և ՀԱՊԿ-ը պաշտոնապես հայտարարեց իր գոյության մասին։
Վրաստանը, Ադրբեջանը և Ուզբեկստանը ՀԱՊԿ-ի անդամներից էին, որոնք 1993 թվականին հայտարարելով այդ կազմակերպության անարդյունավետության մասին, լքեցին այն։ Հետագայում այս երկրները, Մոլդովայի և Ուկրաինայի հետ միասին, ստեղծեցին ԳՈՒԱՄ ռազմական դաշինք, որը հիմնականում կարելի է անվանել ՀԱՊԿ-ի մրցակիցը և Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի դավադրությունը:
ԳՈՒԱՄ-ն ԱՄՆ-ի ռազմական ծրագրերն է իրականացնում նախկին ԽՍՀՄ-ից անկախացած երկրներում, և այդ կազմակերպության շրջանակներում իրականացած գործողություններից էր՝ Գուամի անդամ երկրների, ինչպես՝ Ուկրաինայի և Վրաստանի զինված ուժերի գործուղումը Իրաք։