Զարեհ Սինանյանը հանդիպել է Արամ Ա-ի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i195156-Զարեհ_Սինանյանը_հանդիպել_է_Արամ_Ա_ի_հետ
Զարեհ Սինանյանը հանդիպել է Արամ Ա-ի հետ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 12, 2023 18:21 Asia/Tehran
  • Զարեհ Սինանյանը հանդիպել է Արամ Ա-ի հետ

Զարեհ Սինանյանը հանդիպել է Արամ Ա-ի հետ:

Սփյուռգքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Լիբանանում հանդիպումներ է ունեցել Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ի, Մերձավոր Արևելքի Հայ ավետարանական եկեղեցիների միության նախագահի տեղապահ Վերապատվելի Փոլ Հայդոսթյանի և Հայ Կաթողիկե կաթողիկոս-պատրիարք Ռաֆայել Պետրոս 21-րդի հետ՝ քննարկելով հայ համայնքի հոգևոր-կրթական, սոցիալ-տնտեսական դրությանը, hայրենիքի ներքին ու արտաքին հարցերին վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Տեղեկությունը հայտնում են գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

Հիշեցնենք, որ Սինանյանը մարտի 7-11-ը եղել է Լիբանանում ու Սիրիայում։