Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին. հայտնի է` ինչ են քննարկել
https://parstoday.ir/hy/news/armenia-i195432-Սուրեն_Պապիկյանն_ընդունել_է_ՀԱՊԿ_գլխավոր_քարտուղարին._հայտնի_է_ինչ_են_քննարկել
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի գլխավորած պատվիրակությանը և քննարկել Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղական իրադրությունն ու հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 16, 2023 17:45 Asia/Tehran
  • Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին. հայտնի է` ինչ են քննարկել

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի գլխավորած պատվիրակությանը և քննարկել Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղական իրադրությունն ու հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Կարծիքներ են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության այլ հարցերի վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում։

Պապիկյանը ներկայացրել է ՀԱՊԿ հավաքական պաշտպանության մեխանիզմների գործարկման վերաբերյալ տևական ժամանակ առկա խնդիրները և ՀՀ պաշտպանության նախարարության ակնկալիքները:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստան է ժամանել երկօրյա այցով։ Այսօր նա եղել է Ջերմուկում, որտեղ հանդիպել է տեղական իշխանությունների, զինված ուժերի ներկայացուցիչների հետ: Այցի շրջանակում Տասմագամբետովը հանդիպում կունենա նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։

armeniasputnik.am