Զախարովան՝ Փաշինյանի խոսքերի մասին. Սա բառերի ինչ-որ անհավանական էկվիլիբրիստիկա է
https://parstoday.ir/hy/news/armenia-i195452-Զախարովան_Փաշինյանի_խոսքերի_մասին._Սա_բառերի_ինչ_որ_անհավանական_էկվիլիբրիստիկա_է
Սա կարելի է գնահատել միայն մեկ արտահայտությամբ՝ հրաշքներ կտրուկ շրջադարձերին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2023 16:12 Asia/Tehran
  • Զախարովան՝ Փաշինյանի խոսքերի մասին. Սա բառերի ինչ-որ անհավանական էկվիլիբրիստիկա է

Սա կարելի է գնահատել միայն մեկ արտահայտությամբ՝ հրաշքներ կտրուկ շրջադարձերին։

Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ՌԴ ԱԳՆ-ն վերաբերվում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ «եթե Ռուսաստանը չկարողանա ապահովել կայունություն եւ անվտանգություն Լեռնային Ղարաբաղում՝ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, ապա նա կամ պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ դրանով իսկ բարձրացնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ռուս խաղաղապահներին մանդատ տալու հարցը, կամ Լեռնային Ղարաբաղ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ ուժեր ուղարկելու հարցը»։

«Այլ բացատրություն չեմ կարող տալ: Ես չեմ էլ փորձի վերլուծել, եւ ինչ-որ կերպ հանգել ինչ-որ եզրակացության, թե ինչ կարող է նկատի ունենալ եւ ինչպես է դա առնչվում ինչ-որ բանի հետ: Այս արտահայտությունն այնքան անբացատրելի է, որ չեմ պատրաստվում բացատրել։ Սա բառերի ինչ-որ անհավանական էկվիլիբրիստիկա է»;

news.am