Բրյուսելում կկայանա Մաքսային համագործակցության Եվրոպական միություն- Հայաստան ենթակոմիտեի 3-րդ նիստը
https://parstoday.ir/hy/news/armenia-i195734-Բրյուսելում_կկայանա_Մաքսային_համագործակցության_Եվրոպական_միություն_Հայաստան_ենթակոմիտեի_3_րդ_նիստը
Մաքսային համագործակցության Եվրոպական միություն-Հայաստան ենթակոմիտեի 3-րդ նիստը Բրյուսելում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2023 07:41 Asia/Tehran
  • Բրյուսելում կկայանա Մաքսային համագործակցության Եվրոպական միություն- Հայաստան ենթակոմիտեի 3-րդ նիստը

Մաքսային համագործակցության Եվրոպական միություն-Հայաստան ենթակոմիտեի 3-րդ նիստը Բրյուսելում:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը, միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ (վարչության պետի պարտականությունները կատարող) Ներսես Զեյնալյանը և վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Լիլիթ Մովսիսյանը մարտի 27-29-ը կգործուղվեն Բելգիայի Թագավորություն (Բրյուսել), որտեղ կմասնակցեն Մաքսային համագործակցության Եվրոպական միություն-Հայաստան ենթակոմիտեի 3-րդ նիստին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

armenpress.am