Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելին է փոխանցել իր մտահոգությունը Ադրբեջանի սադրիչ գործողությունների վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/armenia-i195934-Նիկոլ_Փաշինյանը_Շառլ_Միշելին_է_փոխանցել_իր_մտահոգությունը_Ադրբեջանի_սադրիչ_գործողությունների_վերաբերյալ
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 25, 2023 12:23 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելին է փոխանցել իր մտահոգությունը Ադրբեջանի սադրիչ գործողությունների վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով շարունակվող ճգնաժամային իրավիճակին։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, խաղաղության պայմանագրի, տարածաշրջանի հաղորդուղիների վերագործարկման հարցերի շուրջ։

Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի առնչությամբ, ինչը խոչընդոտում է կայունությանն ու խաղաղությանը միտված ջանքերին։

Եվրոպական խորհրդի նախագահը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ նպաստելու տարածաշրջանում երկխոսությանն ու խաղաղությանը։