Ռուսատսանն Ադրբեջանին մեղադրել է Հայաստանի հետ սահմանին հրադադարը խախտելու մեջ
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է. «Շաբաթ օրն Ադրբեջանի մի խումբ զինվորներ Շուշիի շրջանում հատել են շփման գիծը, ինչը 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածության խախտում է»։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ ասված է. «Ռուս խաղաղապահները միջոցներ են ձեռնարկում լարվածության սրումը կանխելու և սադրիչ գործողությունները կանխելու համար»։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ վերահսկողության տակ է առել Ղարաբաղի տարածաշրջանի որոշ երկրորդական ճանապարհներ։
Նախարարության տարածած հայտարարության մեջ ասված է. «Ադրբեջանի բանակը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ՝ Հայաստանից զենք տեղափոխելու համար Լաչինից հյուսիս ընկած ճանապարհների օգտագործումը կանխելու ուղղությամբ»։
2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհն է։ Երևանը հայտարարել է, որ Բաքուն այդ քայլով Ղարաբաղի հայերին ցեղասպանելու նպատակ է հետապնդում: