ՌԴ խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ վերադարձնելու նրանց ելման դիրք
https://parstoday.ir/hy/news/armenia-i195974-ՌԴ_խաղաղապահները_բանակցություններ_են_վարում_ադրբեջանական_կողմի_հետ_վերադարձնելու_նրանց_ելման_դիրք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ՌԴ խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Արցախի տեղեկատվական ծտաբի տարածած հաղորդագրության մեջ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 26, 2023 07:19 Asia/Tehran
  • ՌԴ խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ վերադարձնելու նրանց ելման դիրք

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ՌԴ խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Արցախի տեղեկատվական ծտաբի տարածած հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության՝ միևնույն ժամանակ խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար նրանց վերադարձը ելման դիրք:

Դրան զուգահեռ՝ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները ձեռնարկել ու ձեռնարկում են համապատասխան քայլեր՝ կանխելու ադրբեջանական հնարավոր հետագա սադրանքները և, անհրաժեշտության դեպքում, ապահովելու տվյալ լեռնային ճանապարհի անվտանգ կիրառումը:

Արցախի իշխանությունները մշտական կապի մեջ են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ իրավիճակի կարգավորման ուղղությամբ բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու նպատակով:

Ավելի վաղ Տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում: 

https://armenpress.am/arm/news/1107227.html