Եվրախորհրդի նախագահը մտահոգություն է հայտնել Բաքվի և Երևանի միջև լարվածության կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i196036-Եվրախորհրդի_նախագահը_մտահոգություն_է_հայտնել_Բաքվի_և_Երևանի_միջև_լարվածության_կապակցությամբ
Եվրոպայի խորհրդի նախագահը Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել երկու երկրների միջև լարվածության աճի կապակցությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 27, 2023 05:09 Asia/Tehran
  • Եվրախորհրդի նախագահը մտահոգություն է հայտնել Բաքվի և Երևանի միջև լարվածության կապակցությամբ

Եվրոպայի խորհրդի նախագահը Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել երկու երկրների միջև լարվածության աճի կապակցությամբ։

«Անատոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում, Շառլ Միշելը խնդրել է  փոխզիջումային լուծումներ փնտրել և ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել լարվածությունը Հարավային Կովկասում:
2022 թվականի դեկտեմբերի 12-ին ադրբեջանական ուժերի կողմից  Լաչինի միջանցքի արգելափակումից հետո, Երևանի և Բաքվի միջև լարվածությունը սրվել է: Շրջափակման մեջ հայտնված Լեռնային Ղարաբաղի հայերի համար առաջացել է վառելիքի և սննդի պակաս: 
Արդարադատության միջազգային դատարանը հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է բացի Լաչինի միջանցքը, որը համարվում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը: