Անթույլատրելի է վտանգել Հայաստանի եւ Ռուսաստանի դարավոր կապերը. Սամվել Կարապետյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i196112-Անթույլատրելի_է_վտանգել_Հայաստանի_եւ_Ռուսաստանի_դարավոր_կապերը._Սամվել_Կարապետյան
Անթույլատրելի է վտանգել Հայաստանի եւ Ռուսաստանի դարավոր բարեկամական կապերն ու երկու երկրների ժողովուրդների գործընկերային հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի եւ Հայ գործարարների ասոցիացիայի ղեկավար Սամվել Կարապետյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 28, 2023 07:51 Asia/Tehran
  • Անթույլատրելի է վտանգել Հայաստանի եւ Ռուսաստանի դարավոր կապերը. Սամվել Կարապետյան

Անթույլատրելի է վտանգել Հայաստանի եւ Ռուսաստանի դարավոր բարեկամական կապերն ու երկու երկրների ժողովուրդների գործընկերային հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի եւ Հայ գործարարների ասոցիացիայի ղեկավար Սամվել Կարապետյանը։

Այդպես է հայտնի գործարարը մեկնաբանել է ՌԴ ղեկավարության նկատմամբ Միջազգային քրեական դատարանի որոշման լույսի ներքո Հռոմի ստատուտին Հայաստանի միանալու ծրագրերը։

«Վերջին օրերին Հայաստանի կառավարության կողմից հաճախակի են հնչում Ռուսաստանի, մասնավորապես երկրի առաջին դեմքերի նկատմամբ պատժամիջոցային որոշումների կիրառման հարցում միջազգային կազմակերպություններին աջակցելու ոչ միանշանակ կոչերը։ Նման գործողությունները ուղղակիորեն վտանգում են հայ–ռուսական հարաբերությունները ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական, ռազմական եւ մշակութային փոխգործակցության հարցում», – նշել է Կարապետյանը։

Նրա խոսքով` Ռուսաստանը Հայաստանի արտաքին տնտեսական եւ առեւտրային առաջատար գործընկերն է, երկրի սահմանների անվտանգության երաշխիքը ։ Երկրների միջեւ առկա բարեկամական կապերը երկկողմանի հարաբերությունների կայունության հիմքն են, եւ Հայաստանի ու Ռուսաստանի դաշնակցային բարեկամական կապերի խաթարումը կարող է մարտահրավեր դառնալ ԼՂ անվտանգության հարցում, որտեղ ՌԴ խաղաղապահները խաղաղ կյանք են ապահովում 120 հազար հայի համար։

Հայ գործարարների ասոցիացիայի անունից Սամվել Կարապետյանը կոչ է անում երկրի ղեկավարությանը սթափ գնահատել նման հայտարարությունների հնարավոր բոլոր ռիսկերը եւ չվտանգել Հայաստանի եւ Ռուսաստանի գործընկերային հարաբերությունները։