Պայմանավորված տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակով՝ պաշտպանության նախարարը կարևորել է զորքերում մարտունակության բարձրացումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i196118-Պայմանավորված_տարածաշրջանային_ռազմաքաղաքական_իրավիճակով_պաշտպանության_նախարարը_կարևորել_է_զորքերում_մարտունակության_բարձրացումը
2023 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ մարտի 28-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող եռօրյա օպերատիվ հավաքները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 28, 2023 08:11 Asia/Tehran
  • Պայմանավորված տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակով՝ պաշտպանության նախարարը կարևորել է զորքերում մարտունակության բարձրացումը

2023 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ մարտի 28-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող եռօրյա օպերատիվ հավաքները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, հավաքների ընթացքում կլինեն զեկույցներ, դասախոսություններ, կանցկացվեն ցուցադրական պարապմունքներ։

Հավաքների առաջին օրը մասնակիցներին ողջունել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Անդրադառնալով տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին և այդ համատեքստում զինված ուժերի առջև դրված խնդիրներին, նախարարը կարևորել է զորքերում մարտունակության շարունակական բարձրացումը, առաջնագծի կահավորման և ամրաշինական աշխատանքների իրականացումը, ինչպես նաև անդրադարձել զինված ուժերում մեկնարկած բարեփոխումներին։