Իրանական շունչը Երևանում. բացվել է թավրիզցիների աշխատանքների ցուցահանդես-վաճառքը
https://parstoday.ir/hy/news/armenia-i196152-Իրանական_շունչը_Երևանում._բացվել_է_թավրիզցիների_աշխատանքների_ցուցահանդես_վաճառքը
Ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառքին ներկայացված են ինչպես կաշվե ձեռագործ, այնպես էլ հախճապակե աշխատանքներ։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Մարտ 28, 2023 13:51 Asia/Tehran
  • Իրանական շունչը Երևանում. բացվել է թավրիզցիների աշխատանքների ցուցահանդես-վաճառքը

Ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառքին ներկայացված են ինչպես կաշվե ձեռագործ, այնպես էլ հախճապակե աշխատանքներ։

Երևանում` Կապույտ մզկիթում,  մարտի 27-ին բացվել է Թավրիզի իսլամական արվեստի համալսարանի 35 ուսանողների և թավրիզցի նկարիչների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառքը։ Այնտեղ ներկայացված են ինչպես կաշվե ձեռագործ, այնպես էլ հախճապակե աշխատանքներ։

Միջոցառման այցելուների թվում էր նաև Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։ Նրա խոսքով` նման միջոցառումները Իրանի և Հայաստանի միջև առկա պատմական կապերը զարգացնելու հնարավորություն են տալիս։

Հավելենք, որ մեկ ամիս անց Թավրիզում կկազմակերպվի հայ ուսանողների և արվեստագետների գործերի ցուցադրություն–վաճառքը։