Մեկնարկել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը
https://parstoday.ir/hy/news/armenia-i196158-Մեկնարկել_է_հայ_ռուսական_ռազմատեխնիկական_համագործակցության_միջկառավարական_հանձնաժողովի_նիստը
Մարտի 28-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 16-րդ նիստը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 28, 2023 15:57 Asia/Tehran
  • Մեկնարկել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության  միջկառավարական հանձնաժողովի նիստը

Մարտի 28-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 16-րդ նիստը։

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի «Ֆեյսբուք»-ի էջից:

«Բացելով նիստը և ողջունելով մասնակիցներին՝ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն ընդգծել է երկկողմ ռազմատեխնիկական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման կարևորությունը:

Պաշտպանության նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ նիստի ընթացքում համագործակցության հեռանկարներին առնչվող արդյունավետ քննարկումներ կլինեն»,- ասված է գրառման մեջ։

armenpress.am