Ռուսաստանը կչեղարկի Հայաստանի հետ ռոումինգը
https://parstoday.ir/hy/news/armenia-i196198-Ռուսաստանը_կչեղարկի_Հայաստանի_հետ_ռոումինգը
Ռուսաստանը մինչև 2025 թվականը կչեղարկի միջազգային ռոումինգը Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 29, 2023 07:19 Asia/Tehran
  • Ռուսաստանը կչեղարկի Հայաստանի հետ ռոումինգը

Ռուսաստանը մինչև 2025 թվականը կչեղարկի միջազգային ռոումինգը Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր հայտնել է «Ведомости»-ն՝ վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) հարցման հավելվածը, որն ուղարկվել է դաշնակից երկրների բոլոր խոշոր բջջային օպերատորներին և ՌԴ տնտեսական զարգացման նախարարությանը։

Ըստ թերթի տեղեկատվության՝ մինչև 2024 թվականի վերջը հեռահաղորդակցական ընկերությունները պետք է ներկայացնեն «ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում կապի ծառայությունների արդար սակագների կիրառման կանոնները»։