Մեր տարածաշրջանում մեզ համար այլեւս անվտանգ չէ. Ալեն Սիմոնյանը՝ Գերմանիայում
https://parstoday.ir/hy/news/armenia-i196200-Մեր_տարածաշրջանում_մեզ_համար_այլեւս_անվտանգ_չէ._Ալեն_Սիմոնյանը_Գերմանիայում
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում-քննարկում է ունեցել Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի ղեկավար կազմի եւ հրավիրյալ պատգամավորների, քաղաքական եւ հասարակական գործիչների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 29, 2023 07:28 Asia/Tehran
  • Մեր տարածաշրջանում մեզ համար այլեւս անվտանգ չէ. Ալեն Սիմոնյանը՝ Գերմանիայում

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում-քննարկում է ունեցել Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի ղեկավար կազմի եւ հրավիրյալ պատգամավորների, քաղաքական եւ հասարակական գործիչների հետ:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումը մեկնարկել է հիմնադրամի միջազգային բաժնի ղեկավար Ռենե Կլաֆի ողջույնի խոսքով, որով նա կարեւորել է Հայաստանի հետ հիմնադրամի աշխատանքը՝ հիշատակելով ժողովրդավարության ուղղությամբ ստացված գոհացուցիչ արդյունքները:

  Դիմելով ներկաներին՝ Ալեն Սիմոնյանն ասել է, որ Հայաստանը, լինելով ժողովրդավարական արժեքներ կրող, հավատում է, որ ազատությունն ու պատասխանատվությունը բաց եւ ժողովրդավարական հասարակության նախադրյալներն են:

ԱԺ նախագահը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց սեփական ինքնությանը համապատասխան ապրելու իրավունքը մշտապես ոտնահարվել է ինչպես խորհրդային, այնպես էլ անկախ Ադրբեջանի կողմից եւ մեծ թափով շարունակվում է անարգվել մինչ օրս:
 

ՀՀ ԱԺ նախագահի ելույթին հաջորդել են մասնակիցների հարցերը, որոնք հիմնականում վերաբերել են տարածաշրջանի անվտանգությանը եւ կայունությանը, միջազգային հանրության կողմից Հայաստանին եւ արցախահայությանը տրվող հասցեական գնահատականներին եւ աջակցությանը, Հայաստան-Սփյուռք կապերին եւ հայաստանյան հասարակության տրամադրվածությանն իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին ու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ցուցաբերած հետաքրքրությանը: Գերմանացի գործընկերներին, մասնավորապես, հետաքրքրել են հայաստանյան բարեփոխումների ընթացքը եւ դրանց շոշափելիության վերաբերյալ համաժողովրդական տրամադրությունները: