ՌԴ փոխարտգործնախարարը հաստատել է հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ- ի առաքելության տեղակայման պատրաստակամությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i196216-ՌԴ_փոխարտգործնախարարը_հաստատել_է_հայ_ադրբեջանական_սահմանին_ՀԱՊԿ_ի_առաքելության_տեղակայման_պատրաստակամությունը
ՀԱՊԿ-ը պատրաստ է իրագործել հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն տեղակայելու ծրագրերը՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 29, 2023 12:01 Asia/Tehran
  • ՌԴ փոխարտգործնախարարը հաստատել է հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ- ի առաքելության տեղակայման պատրաստակամությունը

ՀԱՊԿ-ը պատրաստ է իրագործել հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն տեղակայելու ծրագրերը՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից:

Այս մասին RTVI-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մեր կողմից հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ Հայաստանի անվտանգության ապահովման շահերից ելնելով հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ-ի առաքելություն տեղակայելու ծրագրերի իրագործման հետ կապված, ինչպես նաև աջակցության այլ ծրագրերի, որոնք ամրագրված են Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու մասին ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան որոշման նախագծում: Մենք պատրաստ ենք այս աշխատանքին ճիշտ նույն չափով, որքան ինքը՝ Հայաստանը», - հայտնել է ՌԴ փոխարտգործնախարարը։

armenpress.am