Հայ-իրանական «Թռչող տերևների երգը» ֆիլմն ընդգրկվել է բրազիլական փառատոնի պաշտոնական մրցույթներում
https://parstoday.ir/hy/news/armenia-i196218-Հայ_իրանական_Թռչող_տերևների_երգը_ֆիլմն_ընդգրկվել_է_բրազիլական_փառատոնի_պաշտոնական_մրցույթներում
Հայ-իրանական «Թռչող տերևների երգը» ֆիլմն ընդգրկվել է բրազիլական փառատոնի պաշտոնական մրցույթներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 29, 2023 08:37 Asia/Tehran
  • Հայ-իրանական «Թռչող տերևների երգը» ֆիլմն ընդգրկվել է բրազիլական  փառատոնի պաշտոնական մրցույթներում

Հայ-իրանական «Թռչող տերևների երգը» ֆիլմն ընդգրկվել է բրազիլական փառատոնի պաշտոնական մրցույթներում:

Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը, որը ստացել է պետական ֆինանսական աջակցություն, ընդգրկվել է Բրազիլիայի Ֆանտասպոա Պորտո Ալեգրիի ֆանտաստիկ ֆիլմերի միջազգային փառատոնի (Fantaspoa International Fantastic Film Festival of Porto Alegre) և ԱՆԻՄԱՏԻԲԱ (ANIMATIBA Festival Internacional de Animacao de Curitiba) միջազգային անիմացիոն փառատոնի պաշտոնական մրցույթներում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Ֆիլմի ռեժիսորն Արմինե Անդան է, սցենարիստներն են Արմինե Անդան, Ռոման Բալայանը, կոմպոզիտոր՝ Միքայել Ոսկանյան, բեմադրող նկարիչ՝ Աննա Հակոբյան, դերերում՝ Արմինե Անդա, Գագիկ Ղազարէհ, պրոդյուսերներ՝ Արմինե Անդա, Աշկան Ռահգոզար, Արման Ռահգոզար, ընկերություններ՝ Հոշկի ֆիլմ (Հայաստան), Հուրախշ Ստուդիոզ (Իրան):