Ադրբեջանը հայտարարել է, որ վերահսկում է Հայաստանի սահմանամերձ շրջանների մեծ տարածքներ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ այդ երկրի բանակը Հայաստանի հետ սահմանին իր վերահսկողության տակ է առել ընդարձակ տարածքներ:
Ալ Ջազիրա»-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի հետ սահմանին գտնվող բարձունքները, հիմնական ու երկրորդական կապի ուղիները և ընդարձակ տարածքները։
Հայաստանը դեռևս չի արձագանքել այս հայտարարությանը:
Անցած շաբաթ որոշ լրատվական աղբյուրներ հաղորդել էին, որ Ադրբեջանի բանակը ծրագրում է տարածաշրջանում։
Ադրբեջանի ԱԳՆ-ն երեքշաբթի օրը հայտարարել է, որ Հայաստանին խնդրել է դադարեցնել ռազմական սադրանքն ու ագրեսիվ հռետորաբանությունը և դադարեցնել տարածաշրջանում լարվածությունը մեծացնելուն ուղղված քայլերը: