Հայաստանի Ազգային Ժողովի Պատգամավորներից մեկը տարվել է ոստիկանություն, մյուսը դիմել է բուժօգնության
https://parstoday.ir/hy/news/armenia-i196352-Հայաստանի_Ազգային_Ժողովի_Պատգամավորներից_մեկը_տարվել_է_ոստիկանություն_մյուսը_դիմել_է_բուժօգնության
«ՀՀ Ազգային ժողովում պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի մասին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է ահազանգ։ Այս պահին քննիչները դեպքի վայրում են, իրականացնում են կատարվածի նախնական հանգամանքները պարզելուն ուղղված գործողություններ»,- այս մասին տեղեկացրել է ՀՀ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 31, 2023 13:26 Asia/Tehran
  • Հայաստանի Ազգային Ժողովի Պատգամավորներից մեկը տարվել է ոստիկանություն, մյուսը դիմել է բուժօգնության

«ՀՀ Ազգային ժողովում պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի մասին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է ահազանգ։ Այս պահին քննիչները դեպքի վայրում են, իրականացնում են կատարվածի նախնական հանգամանքները պարզելուն ուղղված գործողություններ»,- այս մասին տեղեկացրել է ՀՀ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Ներկա պահին կարող եմ միայն ասել, որ պատգամավորներից մեկը տարվել է Ոստիկանության բաժին, մեկ այլ պատգամավոր բուժօգնության է դիմել բուժհաստատություն։

Որոշակի տվյալների ձեռքբերումից հետո ՀՀ քննչական կոմիտեն հնարավորինս սեղմ ժամկետներում պաշտոնական տեղեկատվություն կտարածի»,- հայտնել է նա։

Հիշեցնենք այսօր ԱԺ-ում միջադեպ է տեղի ունեցել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի և Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Վլադիմիր Վարդանյանի միջև։ Ըստ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ ՀՅԴ-ական Մհեր Սահակյանը հարվածել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, վերջինս ստացել էր մարմնական վնասվածքներ։