Լեռնային Ղարաբաղում իրավիճակը հղի է լուրջ ապակայունացման վտանգով. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար
https://parstoday.ir/hy/news/armenia-i196354-Լեռնային_Ղարաբաղում_իրավիճակը_հղի_է_լուրջ_ապակայունացման_վտանգով._ՀԱՊԿ_ի_գլխավոր_քարտուղար
Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Աֆղանստանում շարունակում է լարված մնալ՝ ստեղծելով ապակայունացման վտանգ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 31, 2023 13:35 Asia/Tehran
  • Լեռնային Ղարաբաղում իրավիճակը հղի է լուրջ ապակայունացման վտանգով. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Աֆղանստանում շարունակում է լարված մնալ՝ ստեղծելով ապակայունացման վտանգ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբեթովը ՀԱՊԿ-ի քարտուղարության և համատեղ շտաբի ղեկավարության ընդլայնված նիստում:

«Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկար տարիների հակասությունների հետևանքով», - մեջբերում է նրա խոսքը «Интерфакс» գործակալությունը:

Թասմագամբեթովի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հետ կապված ռիսկերի պատճառով իրավիճակը հղի է լուրջ ապակայունացման վտանգով։

«Կենտրոնաասիական տարածաշրջանում ևս անհանգիստ է՝ մեծանում է ծայրահեղական գաղափարախոսության և ահաբեկչական խմբավորումների ներթափանցման վտանգը ՀԱՊԿ-ի դաշնակիցների տարածք: Առանձնակի մտահոգիչ են Աֆղանստանի տարածքից եկող բարդ սպառնալիքները», - ասել է Թասմագամբեթովը:

Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ը մշտապես աշխատում է առկա և նորից ի հայտ եկող մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու մեխանիզմի կատարելագործման ուղղությամբ։