Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կարող է ապակայունանալ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
https://parstoday.ir/hy/news/armenia-i196364-Հայ_ադրբեջանական_սահմանին_տիրող_իրավիճակը_կարող_է_ապակայունանալ._ՀԱՊԿ_գլխավոր_քարտուղար
Հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի գոտում տիրող իրավիճակը կարող է լրջորենապակայունանալ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 31, 2023 18:15 Asia/Tehran
  • Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կարող է ապակայունանալ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի գոտում տիրող իրավիճակը կարող է լրջորենապակայունանալ։

Այս հայտարարությունն արել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը կազմակերպության շտաբում ղեկավար կազմի ընդլայնված խորհրդակցության ժամանակ։

Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ռիսկերը պահպանվում են:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կովկասյան տարածաշրջանում առկա լարվածությունը որակել է որպես բազմամյա հակասությունների հետևանք։

Հիշեցնենք` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը մարտի կեսերին ժամանել էր Հայաստան, բանակցել երկրի բարձրագույն ղեկավարության հետ, ինչպես նաև այցելել էր Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից տուժած Ջերմուկ։

armeniasputnik.am