Մեղքն ուրիշի վրա գցել․ ադրբեջանցի նախարարը հայերին մեղադրել է «ցեղասպանության» մեջ
https://parstoday.ir/hy/news/armenia-i196368-Մեղքն_ուրիշի_վրա_գցել_ադրբեջանցի_նախարարը_հայերին_մեղադրել_է_ցեղասպանության_մեջ
Ադրբեջանում ամբողջ թափով գործարկվել է քարոզչական մեքենա՝ միջազգային հանրության աչքում «ադրբեջանցիների ցեղասպանությունը իրականացրած հայի» կերպար ստեղծելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 31, 2023 15:27 Asia/Tehran
  • Մեղքն ուրիշի վրա գցել․ ադրբեջանցի նախարարը հայերին մեղադրել է «ցեղասպանության» մեջ

Ադրբեջանում ամբողջ թափով գործարկվել է քարոզչական մեքենա՝ միջազգային հանրության աչքում «ադրբեջանցիների ցեղասպանությունը իրականացրած հայի» կերպար ստեղծելու համար։

Գործընթացում իր լուման է ներդրել այս երկրի արտգործնախարարը։ «Ադրբեջանը կրկին հայտարարում է անպատժելիությանը վերջ դնելու կարեւորության մասին՝ կանխելու համար մարտի ցեղասպանությանը նման հանցագործությունների կրկնությունը», - Twitter-ում գրել է Ջեյհուն Բայրամովը։

Նա հավելել է, որ «105 տարի է անցել մարտյան ջարդերից, որի ընթացքում հազարավոր ադրբեջանցիներ հայերի կողմից  սպանվել են ազգամիջյան ատելության հողի վրա։ Այսօր մենք հարգում ենք ցեղասպանության հայկական քաղաքականության զոհերի հիշատակը»։

Հիշեցնենք, որ նախարարի մատնանշած ժամանակահատվածում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը։ Քարոզչական արշավը, հայերի բացասական կերպարի ձեւավորման հետ մեկտեղ, նպատակ ունի ազդել ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա։

news.am