Ադրբեջանը խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և նռնականետ. Արցախի ՊՆ
https://parstoday.ir/hy/news/armenia-i196396-Ադրբեջանը_խախտել_է_հրադադարը_կիրառելով_հրաձգային_զենք_և_նռնականետ._Արցախի_ՊՆ
Մարտի 31֊ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՁՀՆ֊7 նռնականետ։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 01, 2023 07:12 Asia/Tehran
  • Ադրբեջանը խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և նռնականետ. Արցախի ՊՆ

Մարտի 31֊ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՁՀՆ֊7 նռնականետ։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։

Նախիջևանիկ գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ապրիլի 1֊ի ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։