Տեղ-Կոռնիձոր հատվածում ՀՀ–ի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում է կայացել. ԱԱԾ
https://parstoday.ir/hy/news/armenia-i196404-Տեղ_Կոռնիձոր_հատվածում_ՀՀ_ի_և_Ադրբեջանի_ներկայացուցիչների_հանդիպում_է_կայացել._ԱԱԾ
Տեղ-Կոռնիձոր հատվածում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունեցել. ՏԵղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Ապրիլ 01, 2023 08:05 Asia/Tehran
  • Տեղ-Կոռնիձոր հատվածում ՀՀ–ի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում է կայացել. ԱԱԾ

Տեղ-Կոռնիձոր հատվածում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունեցել. ՏԵղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

«Հանդիպմանը իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է»,– ասված է հաղորդագրությունում։

Ըստ ԱԱԾ–ի`աշխատանքները շարունակվում են, արդյունքների մասին լրացուցիչ կհայտնեն։

ՀԻշեցնենք` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մարտի 30-ին հայտնել էր, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածություններն ու մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ, որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:

armeniasputnik.am