9 հայ՝ Forbes–ի 2023 թ․ միլիարդատերերի ցուցակում
https://parstoday.ir/hy/news/armenia-i196672-9_հայ_forbes_ի_2023_թ_միլիարդատերերի_ցուցակում
Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է աշխարհի ամենհարուստների ցուցակը: Միլիարդատերերի 2023թ.-ի ցուցակում հայտնվել է 9 հայ միլիարդատեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2023 10:21 Asia/Tehran
  • 9 հայ՝ Forbes–ի 2023 թ․ միլիարդատերերի ցուցակում

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է աշխարհի ամենհարուստների ցուցակը: Միլիարդատերերի 2023թ.-ի ցուցակում հայտնվել է 9 հայ միլիարդատեր:

Մագնիտ առևտրային ցանցի նախկին սեփականատեր Սերգեյ Գալիցկիի (Հարությունյան) կարողությունը գնահատվել է 3.2 մլրդ դոլար, նա զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 905-րդ հորիզոնականը։

Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը 2023թ․-ի ցուցակի 1,104-րդ հորիզոնականում է։ Կարապետյանի կարողությունը գնահատվել է 2.7 մլրդ դոլար:

Yota հեռահաղորդակցական ընկերության հիմնադիր Ալբերտ Ավդոլյանի կարողությունը կազմել է 2.2 մլրդ դոլար, նա ցուցակի 1,368-րդ հորիզոնականում է։

Fix Price խանութների ցանցի համասեփականատեր Արտյոմ Խաչատրյանի կարողությունը գնահատվել է 2.1 մլրդ դոլար՝ 1,434-րդ հորիզոնական։

Մեծ Բրիտանիայում բնակվող ռուսաստանահայ Անդրեյ Անդրեևի (Անդրեյ Հենրիխի Օհանջանյան) կարողությունը 2 մլրդ դոլար է։ Նա ցուցակի 1,516-րդ հորիզոնականում է։

Էդուարդո Էռնեկյանը ցուցակի 1,575-րդ հորիզոնականում է,  նրա կարողությունը 1.9 մլրդ դոլար է։

Նուբար Աֆեյանի կարողությունը 1.6 մլրդ դոլար է, նա ցուցակի 1,804-րդ հորիզոնականում է։

Քիմ Քարդաշյանի կարողությունը կազմել 1.2 մլրդ դոլար։ Նա ցուցակի 2,259-րդ հորիզոնականում է։

Ռուբեն Վարդանյանի կարողությունը 1.2 մլրդ դոլար է, նա նույնպես ցուցակի 2,259-րդ հորիզոնականում է։

Ընդհանուր առմամբ, մոլորակի միլիարդատերերի կարողությունը այժմ կազմում է 12,2 տրիլիոն դոլար, ինչը 500 միլիարդ դոլարով պակաս է 2022 թվականի համեմատ։

Ցուցակի գրեթե կեսն ավելի աղքատ է, քան մեկ տարի առաջ, այդ թվում Իլոն Մասկը, որն առաջին հորիզոնականից իջել է երկրորդ։ Բեռնար Առնոն՝ շքեղ ապրանքների հսկա LVMH-ի ղեկավարը, աշխարհի ամենահարուստ մարդն է, և սա աաջին անգամն է, երբ ցուցալը գլխավորում է Ֆրանսիայի քաղաքացի։ Ամենաշատ միլիարդատերեր ունի ԱՄՆ–ն՝ 735։ Նրանց ընդհանուկ կարողությունը կազմում է 4,5 տրիլիոն դոլար։

Երկրորդ տեղում է Չինաստանն է (ներառյալ Հոնկոնգը և Մակաոն)՝ 562 միլիարդատեր՝ 2 տրիլիոն դոլար կարողությամբ, որին հաջորդում է Հնդկաստանը՝ 169 միլիարդատեր՝ 675 միլիարդ դոլար կարողությամբ: