Իջևան և Վրաստանի Ռուսթավի քաղաքների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
https://parstoday.ir/hy/news/armenia-i196726-Իջևան_և_Վրաստանի_Ռուսթավի_քաղաքների_միջև_ստորագրվել_է_համագործակցության_հուշագիր
Վրաստան կատարած այցի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Վրաստանի Ռուսթավի քաղաք: Հայկական պատվիրակության կազմում էր նաև Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 06, 2023 10:50 Asia/Tehran
  • Իջևան և Վրաստանի Ռուսթավի քաղաքների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Վրաստան կատարած այցի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Վրաստանի Ռուսթավի քաղաք: Հայկական պատվիրակության կազմում էր նաև Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը։

ՏԿԵ-ի (Տարածքային կառավարման և ենթակառուցվածքներ) նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ռուսթավիում նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Քվեմո Քարթլիում Վրաստանի կառավարության ներկայացուցիչ Գիորգի Դոխտուրիշվիլիի և Ռուսթավիի քաղաքապետ Նինո Լացաբիձեի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Իջևան և Ռուսթավի քաղաքների միջև համագործակցության համար առկա հնարավորություններին։

Հանդիպման ավարտին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության Իջևան համայնքի և Վրաստանի Ռուսթավի քաղաքի միջև համագործակցության հուշագիր։

news.am