Հայաստանի ԱԽ քարտուղարը կայցելի Թեհրան
https://parstoday.ir/hy/news/armenia-i196816-Հայաստանի_ԱԽ_քարտուղարը_կայցելի_Թեհրան
Հայաստանի ԱԽ քարտուղարը կայցելի Թեհրան, որտեղ կհանդիպի Ալի Շամխանիի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2023 08:38 Asia/Tehran
  • Հայաստանի ԱԽ քարտուղարը կայցելի Թեհրան

Հայաստանի ԱԽ քարտուղարը կայցելի Թեհրան, որտեղ կհանդիպի Ալի Շամխանիի հետ:

Ֆարս» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայկական լրատվամիջոցները հայտնում են, որ  ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 9-ին աշխատանքային այցով մեկնելու է Թեհրան: 

Այցի ընթացքում Գրիգորյանը կհանդիպի ԻԻՀ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ։

Անցած տարի Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանն Ալի Շամխանին հայտարարել էր, որ ինչպես նախկինում, Իրանը պատրաստ է իր բոլոր կարողություններն ու հնարավորություններն օգտագործել՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար։

Կարևորելով երկու երկրների միջև բոլոր մակարդակներում հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը, Հայաստանի ԱԽ գլխավոր քարտուղարն անդրադարձել էր նաև երկու երկրների միջև երկարամյա հարաբերություններին, նշելով. «Երկու երկրների միջև առկա են տնտեսական և անվտանգության հարաբերությունների զարգացման մեծ կարողություններ, որոնց ակտիվացման համար լրացուցիչ ջանքեր են պահանջվում»:

Արմեն Գրիգորյանը նշել էր, որ Իրանը կարևոր դեր է խաղում Հարավային Կովկասի երկրների միջև հարաբերությունների զարգացման և տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում։