2023-ի առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 35 տոկոսով
https://parstoday.ir/hy/news/armenia-i196874-2023_ի_առաջին_եռամսյակում_Հայաստան_այցելած_զբոսաշրջիկների_թիվն_աճել_է_35_տոկոսով
Համաձայն ՀՀ Զբոսաշրջության կոմիտե տրամադրած տեղեկատվության՝ 2023 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է մոտ 450 հազար մարդ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2023 15:43 Asia/Tehran
  • 2023-ի առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 35 տոկոսով

Համաձայն ՀՀ Զբոսաշրջության կոմիտե տրամադրած տեղեկատվության՝ 2023 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է մոտ 450 հազար մարդ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սա առավել քան 35 տոկոսով ավել է 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

«Այս տարվա մարտ ամսին Հայաստան է այցելել մոտ 160 հազար զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա շուրջ 84 հազար հոգու համեմատ։ Սա լավագույն ցուցանիշն է մարտ ամսվա համար։

Զբոսաշրջության այցելությունների քանակով առաջին եռյակը շարունակում են մնալ Ռուսաստանը, Վրաստանը և Իրանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

armenpress.am