Պատրիարք Կիրիլը շնորհավորել է Գարեգին Բ կաթողիկոսին և մյուս եկեղեցիների առաջնորդներին
https://parstoday.ir/hy/news/armenia-i196996-Պատրիարք_Կիրիլը_շնորհավորել_է_Գարեգին_Բ_կաթողիկոսին_և_մյուս_եկեղեցիների_առաջնորդներին
Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը Զատկին ոչ ուղղափառ եկեղեցիների ղեկավարներին մաղթել է ուժ՝ ձգտելու խաղաղության և ժողովուրդների միջև արդար հարաբերությունների։ Այս մասին ասվում է Մոսկվայի պատրիարքի արտաքին եկեղեցական կապերի բաժնի կայքում հրապարակված շնորհավորանքում։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 09, 2023 18:14 Asia/Tehran
  • Պատրիարք Կիրիլը շնորհավորել է Գարեգին Բ կաթողիկոսին և մյուս եկեղեցիների առաջնորդներին

Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը Զատկին ոչ ուղղափառ եկեղեցիների ղեկավարներին մաղթել է ուժ՝ ձգտելու խաղաղության և ժողովուրդների միջև արդար հարաբերությունների։ Այս մասին ասվում է Մոսկվայի պատրիարքի արտաքին եկեղեցական կապերի բաժնի կայքում հրապարակված շնորհավորանքում։

«Մաղթում եմ ձեզ քաջ առողջություն, հոգու խաղաղություն և Աստծու օգնություն Ձեր ծառայության մեջ», – ասվում է շնորհավորանքում։

Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի շնորհավորանքն ուղղված է Հռոմի Ֆրանցիսկոս պապին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին, Արևելքի Ասորական եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Մար Ավա III Ռոյելին, Անտիոքի և համայն Արևելքի պատրիարք Բեշար Բուտրոսին, Արևելքի կաթողիկոս Մալանկարայի մետրոպոլիտ Վասիլի Մար Թոմաս Մաթևոս III–ին և Կիլիկիո կաթողիկոս Արամ I–ին։

Այսօր Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշեց 5 տաղավար տոներից մեկը` Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը։ Բոլոր եկեղեցիներում կատարվեց  տոնական պատարագ։

Սուրբ Հարության կամ Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկած ձուն համարվում է հարության և նոր կյանքի խորհրդանիշ:

Հարության տոնը հայ եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոնը։

armeniasputnik.am