ԱՄՆ-ն Լեհաստան է գործուղում ևս մի քանի հազար զինվոր
Ապրիլ 12, 2023 07:46 Asia/Tehran
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավիեցկին ասել է, որ Հարրիսը խոստացել է ևս մի քանի հազար զինվոր ուղարկել Լեհաստան։
Նա նշել է. «Ես շատ ուրախ եմ, որ փոխնախագահը հայտարարեց ոչ միայն մի քանի հազար զինվորի գործուղման, այլ նաև ռազմաբազայի կառուցման և ամերիկյան տեխնիկայի ու զենքի պահեստավորման մասին»: