Հայաստանն ու Ադրբեջանն ընդունել են մեր առաջարկը. ՌԴ ԱԳՆ
Ապրիլ 12, 2023 14:47 Asia/Tehran
Հայաստանի և Ադրբեջանի գործընկերներն ընդունել են Ռուսաստանի առաջարկը՝ խաղաղության պայմանագրի շուրջ երկկողմ բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնելու վերաբերյալ։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով` Ռուսաստանի ջանքերը՝ ամեն կերպ աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործում, չեն թուլանում։
«Գործընկերներն ընդունել են մեր առաջարկը՝ երկկողմ բանակցությունների հաջորդ փուլը մեր տարածքում անցկացնելու վերաբերյալ: Մենք կհայտարարենք այն ժամկետները, երբ ամեն ինչ վերջնականապես կհամաձայնեցվի, և երբ կարող ենք հրապարակել այդ տեղեկատվությունը», - ասել է Զախարովան։
tert.am